ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի Զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ զբոսաշրջային կապերի ամրապնդման և այդ նպատակով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հայերեն English Español فارسی ქართული Русский