ՀՀ նախագահը և Չեխիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ և ԵՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։

«Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ուշադրությունն այս հարցին ևս մեծ նշանակություն ունի։

Ձեր այցը հատկապես կարևորում եմ՝ հաշվի առնելով հայ-չեխական հարաբերությունների ակտիվ զարգացումը վերջին շրջանում։ Վստահ եմ, որ այս այցը ևս կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը և այդ դրական դինամիկայի շարունակությանը»,- նշել է նախագահը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար. «Շնորհակալություն, որ այսօր հյուրընկալում եք ինձ, մեր դեսպանին և իմ թիմին։ Սա իմ առաջին այցն է Երևան, Հայաստան, և կատարում եմ այն մեծ գոհունակությամբ։ Ձեր երկիրը հրաշալի է։ Անկեղծորեն տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով, մասնավորապես՝ թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա համագործակցության հեռանկարները՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների, թվայնացման և հարակից ոլորտներում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները և անվտանգային իրադրությունը։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի՝ հասնելու երկարաժամկետ, կայուն և արդար խաղաղության, պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

Երկուստեք բարձր են գնահատվել վերջին տարիներին Հայաստանի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումները։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է դատական համակարգի բարելավման, պետական ինստիտուտների կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով բարեփոխումների շարունակականության կարևորությունը։ Հայաստան-Չեխիա գործընկերության համատեքստում կարևորվել է նաև այդ ոլորտներում փորձի փոխանակումը և համագործակցության խորացումը։

Հայերեն Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն