Քաղաքականություն

Վաղարշապատում նոյեմբերի 16-ին նշանակվել են համայնքի ավագանու ընտրություններ

1 րոպեի ընթերցում

Վաղարշապատում նոյեմբերի 16-ին նշանակվել են համայնքի ավագանու ընտրություններ

Կառավարությունն Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշում ընդունեց՝ դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունիսի 20-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը։

Նախարարի խոսքով՝ այս քայլը մաս է կազմում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի շարունակականության, որի հաջորդ փուլը լինելու է լիազորությունների ապակենտրոնացումը։ 

«Նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել և սահմանել ժամկետներ՝ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար։

Նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- ասաց Խուդաթյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում