Եվրոպա

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից դուրս գալուն

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից դուրս գալուն

Ֆինլանդիայի խորհրդարանը հունիսի 19-ին քվեարկել է Օտտավայի կոնվենցիայից երկրի դուրս գալու օգտին, որով  արգելվում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունը և փոխանցումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

Կոնվենցիայից դուրս գալու օգտին քվեարկել է 200 պատգամավորից 157-ը, դեմ է եղել 18 խորհրդարանական։

Որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կողմից։

Ապագայում Ֆինլանդիայի պաշտպանության ուժերին թույլատրվելու է օգտագործել հակահետևակային ականներ։

«Ֆինլանդիայի համար ականները պաշտպանողական զենք են, որն անհրաժեշտ է անվտանգության քաղաքականության մեղմացման պայմաններում», - ասվում է բացատրական գրառման մեջ։

Ֆինլանդիան Օտտավայի կոնվենցիային է միացել 2012 թվականին։

Հունիսի 4-ին Էստոնիայի խորհրդարանը նույնպես օրենք ընդունեց Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին. այս հարցը քննարկվում է նաև Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում