Հայաստան

Ամեն ինչ կանենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ-ում իրենց զգան մաքսիմալ լիարժեք. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ամեն ինչ կանենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ-ում իրենց զգան մաքսիմալ լիարժեք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է արձանագրել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն կարողացել են աշխատանք գտնել Հայաստանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Վարչապետը նշել է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար ընթացքի մեջ են բնակարանային ապահովման, աշխատանքի տեղավորման, սոցիալապես առավել խոցելի խմբերի համար իրականացվող սոցիալական ծրագրերը։

«Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն Հայաստանում աշխատանք ունեն, աշխատում են, և ես համոզված եմ, որ նաև մեր աջակցությամբ՝ նրանք կտնավորվեն Հայաստանում։ Մենք ամեն ինչ կանենք, որ նրանք զգան մաքսիմալ լիարժեք՝ չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնվում են իրենց հայրենիքում, իրենց տանը, քաղաքացիություն կստանան և վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ»,-ասել է վարչապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում