Հայ արտադրողներին արտահանման գործընթացում աջակցելու համար ԱՄՆ-ում կբացվի ազգային պահեստ

3 րոպեի ընթերցում

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը հայ արտադրողներին աջակցելու, միջազգային շուկա դուրս գալու համար, նախատեսում է ԱՄՆ-ում բացել ազգային պահեստ։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ արդեն նախապատրաստական աշխատանքները տարվում են, և ընթացիկ տարվա վերջում գործնականում ազգային պահեստը բաց կլինի։  

«Ագգային պահեստը հնարավորություն է տալու հայկական արտադրողներին իրենց արտադրանքն այնտեղ պահելու, ինչպես նաև առաջարկելու խոշոր մատակարարներին, առևտրային ցանցերին։ Այս հնարավորությունը բավական կհեշտացնի հայ արտադրողների գործունեությունը, նրանք կշահեն թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսական, թե՛ փաստաթղթաշրջանառության կրճատման առումով»,-ասաց Մարիամ Մանուկյանը։ 

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի տնօրեն Տիգրան Ղազարյանը նշեց, որ ազգային պահեստի ստեղծումը միջազգային պրակտիկայում ընդունված ու հաջողված մոդել է։ 

«Այն հայ արտադրողները, որոնք հետաքրքրված են ապրանքների արտահանմամբ ԱՄՆ, կարող են օգտվել ազգային պահեստի հնարավորությունից։ Այն հետաքրքրիր ձևաչափ է, նախ արտադրողները կարող են իրենց ապրանքները պահել պահեստում՝ անհրաժեշտ համապատասխան պայմաններում։ Պահեստն ունենալու է նաև ցուցահանդեսային բաղադրիչ։ Այսինքն՝ տեղական մատակարարները, առևտրային ցանցերը, վաճառքով զբաղվող ընկերությունները կարող են այցելել, տեղում ծանոթանալ հայկական ապրանքներին»,-ասաց Տիգրան Ղազարյանը։  

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը հայկական արտադրության ապրանքների առաջնահերթություն չի սահմանում, բաց են համագործակցության համար բոլոր արտադրողների հետ։ Կարող է ներկայացվել ցանկացած հայկական արտադրանք՝տեքստիլ, զարդեր, խմիչքների հրուշակեղենի արտարդրություն, չրեր և այլն։ Եթե նույնիսկ բիզնեսը նոր է ձևավորվել կամ երկարամյա գործունեություն է ծավալում, սակայն արտադրանքի ծավալները փոքր են, միևնույն է, կարող են դիմել ու մասնակցել։ Ազգային պահեստի հնարավորություններից կարող է օգտվել ինչպես խոշոր ու միջին, այնպես էլ փոքր բիզնեսը։ Ազգային պահեստի հետ կապված ծախսի զգալի հատվածն իրականացնում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը։ 

Երևանում հուլիսի 3-ին կանցկացվի համաժողով, որի ընթացքում գործարարներին կներկայացվեն ազգային պահեստի ծրագրի հնարավորությունները։ Բոլոր ցանկացող գործարարները կարող են մասնակցել՝ նախապես գրանցվելով։ 

Մասնակցությունն անվճար է։ 

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի