Տնտեսություն

Հայաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 1 տոկոսի մակարդակի

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 1 տոկոսի մակարդակի

Հայաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 1 տոկոսի մակարդակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ 2024 թվականին նախատեսված էր 4.6 տոկոս դեֆիցիտ, սակայն փաստացի այն կազմել է 3.7 տոկոս։ «Ուրախ եմ, որ մենք դա չենք արել տնտեսական աճը տուժեցնելու հաշվին։ Ինչ վերաբերում է 2025 թվականին՝ նախատեսված է 5.5 տոկոս դեֆիցիտ՝ պայմանավորված ապագայի ծախսերը վաղ կատարելու որոշմամբ։ Բայց միաժամանակ նպատակ ունենք աստիճանաբար նվազեցնելու այդ ցուցանիշը»,-ասաց նա։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ դեֆիցիտի նվազեցումը կապված է նաև պետական պարտքի սպասարկման ծախսերի զսպման հետ։ «Պլանավորում ենք մինչև 2030 թվականը դեֆիցիտը իջեցնել մինչև 1 տոկոսի։ Շատ մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս ուղղությամբ հաջողություններ ունենանլ, որովհետև դա պայմանավորված է նաև նրանով, թե որքանով մենք կկարողանանք գնահատել մեր իրականացվող ծախսերի արդյունավետությունը»,-նշեց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ այս նպատակով արդեն ստեղծվել է համապատասխան ստորաբաժանում, որը զբաղվում է բյուջետային ծրագրերի գնահատմամբ․
«Սա ծավալուն և մասնագիտական աշխատանք է։ Տարվա ընթացքում հնարավոր կլինի գնահատել մոտ 5-10 հիմնական ծրագիր։ Բայց նույնիսկ այդ ծավալով վերլուծությունը կնպաստի ավելի արդյունավետ բյուջետային կառավարմանը»,-հավելեց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում