Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում

3 րոպեի ընթերցում

Երևանում hունիսի 18-ին կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է:

Ամերիաբանկը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական հաստատություն, ինչպես նաև տնտեսության խոշորագույն վարկատու, միացել է ֆորումին որպես գլխավոր գործընկեր՝ Cushman & Wakefield, Myler Mountain Resort և TK Elevator ընկերությունների հետ համատեղ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիաբանկից, Stone Development ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվող  HIF Yerevan 2025-ը նպատակ ունի խթանել ներդրումները, զարգացնել ռազմավարական գործընկերությունները և նպաստել կայուն զարգացմանը՝ դիրքավորելով Հայաստանը որպես մրցունակ և գրավիչ ուղղություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հյուրընկալության ոլորտում։

Միջոցառման բանախոսների թվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն և մի շարք այլ պատվավոր հյուրեր։

Միջոցառմանը ներկա են լինելու միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդներ (Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham), ներդրումային ֆոնդեր, զարգացման բանկեր, ինչպես նաև հյուրընկալության ոլորտի այլ կարևոր դերակատարներ։ Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: 

Մասնակցությունը անվճար է՝ նախնական գրանցմամբ, որը հնարավոր է իրականացնել հետևյալ հղումով՝ https://www.hospitality-forum.com/application-form։

Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերենով և ռուսերենով: 

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: 

Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն English

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները