Քաղաքականություն

Հայաստանի ԱԽ քարտուղարն առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԽ քարտուղարն առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ Երևանը շարունակում է աշխատանքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեր օրակարգային առաջնահերթություններից է, և մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի կարգավորենք այդ հարաբերությունները, երկրների միջև բացվի սահմանը»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, իհարկե, ամեն ինչ իդեալական չէ, սակայն նկատելի է առաջընթաց։ 

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում