Դիլիջանում կանցկացվի հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Դիլիջան քաղաքում hունիսի 21-ին արդեն 3-րդ անգամ կանցկացվի հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ հարուստ ծրագրով են հանդես գալիս՝ խոհանոց, արվեստ, երաժշտություն, երգ, պար, մրցույթ։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունը։  Մշակութային և երաժշտական գոտիներում  էլ կներկայացվեն երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Նման միջոցառումներն էապես նպաստում են ժողովուրդների միջև մշակութային երկխոսության և բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը։ Այն ակտիվությունը, որ լինում է փառատոնի ընթացքում, աննակարգրելի է։ Բազմաթիվ հյուրեր ու տուրիստներ են գալիս թե Վրաստանից, թե այլ երկրներից»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ 

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, որը կարևորում է մարզերում փառանոններ անցկացնելու բաղադրիչը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ Հայաստանում փառատոնային տուրիզմը մեծ զարգացում ունի։ 

«Արդեն վստահաբար կարող ենք ասել, որ մենք զբոսաշրջային պրոդուկտների շարքում որպես առանձին առաջարկ ունենք հենց փառատոնային տուրիզմը։ Այս տարիների ընթացքում փառատոնային բազմազանության մեջ ունենք այնպիսի կայացած փառատոններ, որոնց մասնակցելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այլ երկրներից։ Այսինքն՝ Հայաստան գալիս են հենց այդ միջոցառումերի համար։ Օրինակ՝ Երևանի գինու օրերը, Արենիի գինու փառատոնը և այլն»,-ասաց Դիանա Կարապետյանը։

Փառատոնները շատ կարևոր են նաև հյուրընկալող և շրջակա համայնքների սոցիալ- տնտեսական զարգացմանն ու միջազգային ճանաչման համար։ Մասնագետները նկատեցին, որ փառատոնների անցկացումը նպաստում է համայնքներում հյուրատների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, տրանսպորտային շարժի, սննդի կետերի աշխատանքների ակտիվացմանը և այլն։    

Հայերեն ქართული Русский Türkçe

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում