ՀՀ ԱՍՀ նախարարը ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային համաժողովի 113-րդ նստաշրջանում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 113-րդ նստաշրջանին:

ՀՀ պատվիրակության կազմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանի շրջանակում Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է համաժողովի դերի կարևորությունը աշխատանքային իրավունքների խթանման, արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարադատության գաղափարների տարածման գործում։ Նա շեշտել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում է ԱՄԿ սկզբունքներին և արժեքներին՝ ուղղված լինելով արժանապատիվ աշխատանքի ապահովմանը, կայուն զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։

Անդրադառնալով ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանը խոսել է ոլորտային ամենածավալուն փաստաթղթի՝ ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարությամբ նախատեսվող աշխատանքների մասին։ Բանախոսը նշել է, որ ռազմավարությամբ ուրվագծվում է ՀՀ աշխատաշուկայի զարգացման տեսլականը՝ ներկայացնելով ներառական և բարձր արտադրողականության աշխատատեղերի ստեղծման, տնտեսական աճի և աղքատության կրճատման ուղղությամբ առաջիկա քայլերը։ Այս տեսլականի իրականացման գործում ընդգծվել է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային ՀՀ անդամակցության և ստանձնած հանձնառությունների կարևորությունը․

«2023 թ. Հայաստանը միացավ Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային՝ միանալով ՄԱԿ-ի 2030 թ․ կայուն զարգացման նպատակներից բխող  արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության ուղղությամբ ռազմավարական հանձնառությանը։ Այս ընթացքում պարբերաբար կազմակերպվել են սոցիալական արդարության արժեքների խթանմանը նվիրված միջոցառումներ, որոնք միավորել են տարբեր երկրներ ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականության մշակողների և գիտնականների։ Այս տարի ևս, արդեն երրորդ անգամ, մենք կանցկացնենք «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով միջազգային համաժողով, որը ևս մեկ հնարավորություն է քննարկելու կոալիցիայի շրջանակում ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները»,- նշել է նախարարը։   

Ամփոփելով ելույթը՝ Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության խթանման ուղղությամբ շարունակական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։

Հայերեն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում