Իմպիչմենտի գործընթաց սկսելու համար պակասող ստորագրություններն այս պահին չկան. Իշխան Սաղաթելյան

5 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իմպիչմենտի գործընթացի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը հայտարարել է՝ իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը շատ պարզ է, որը հանդիպման ժամանակ ներկայացրել են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներին։ 

«Խմբակցության 28 ստորագրությունների ձևաթուղթը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմպիչմենտի գործընթաց, այդ ձևաթուղթը կփոխանցվի։ Մեկ անգամ ևս ուզում եմ շատ հստակ նշել, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6, «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ստորագրություն։ Որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն։ Մենք փորձեցինք նաև այդ հարցով մեր գործընկերների տրամադրությունները հասկանալ, թե արդյոք այս պահին կա՞ն այդ 2 ստորագրությունները, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար, այս պահին դեռ դա չունենք»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նաև կարծիք է հայտնել, որ նույնիսկ, եթե լինեն այդ 2 ստորագրությունները, այս պահին Ազգային ժողով մտնելը ճիշտ չէ՝ ակնկալելով առնվազն ևս 18  կամ ինչ-որ քանակությամբ ստորագրություն՝ գործընթացը լիարժեք առաջ տանելու համար։ 

Սաղաթելյանը հստակեցրեց՝ իրենց խմբակցության 28 պատգամավորները պատրաստ են անմիջապես ստորագրել, երբ հնարավոր կլինի պակասող ևս երկու ստորագրությունները ունենալ և գործընթացը սկսել։ 

Նա հավելեց՝ ողջունում են նաև այն, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը: «Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը շատ պարզ ասել եմ, մեզ պե՞տք է 34 ստորագրություն, թե՞ պետք է գործընթացի արդյունք և շարունակություն։ Հիմա պետք չէ սլաքներն ուղղել այստեղ, որովհետև մեր կողմից շատ հստակ հայտարարությունը կա։ Պետք է ջանքեր գործադրել՝ ապահովելու ևս 2 ստորագրություն, որպեսզի հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան, նաև անհրաժեշտ է հավելյալ 18 ստորագրություն, որպեսզի գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում։ Պատրաստ ենք նաև այդտեղ մասնակցություն ունենալ՝ միայն հասկանալով, թե ինչ ծրագրով, ինչ քայլերով է դա լինելու, որովհետև պետք է հասկանալ, թե երբ է այս պրոցեսը վերածվում փողոցային պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չէ արդյունք ունենալ»,- ասաց Սաղաթելյանը։ 

Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա չեն ստորագրում, այլ սպասում են, որպեսզի պակասող 2 ձայներն ապահովվեն, նոր իրենք միանան, Սաղաթելյանն ասաց. «Ես ասում եմ, որ հենց հիմա ինչ-որ ձևաթղթի վրա այդ ստորագրությունները հավաքելով՝ այդ գործընթացը չի սկսվելու»։ 

Նա կոչ արեց այս հարցում սլաքները ոչ թե «Հայաստան» դաշինքի կողմն ուղղել, այլ ջանքեր գործադրել անհրաժեշտ ստորագրություններն ապահովելու, գործընթացը սկսելու ու այն հաջողությամբ ավարտելու ուղղությամբ։ 

Հարցին՝ արդյոք միասին փողոցային պայքար սկսելու հարցը քննարկել են «Պատիվ ունեմ» խմբակցության իրենց գործընկերների հետ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենք պատրաստ են օժանդակել այդ հարցում։ 

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս են դրան արձագանքել «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները, նա ասաց. «Իրենք կարևորեցին, որ լավ կլինի, որ այս պահին մեկ ձևաթղթի վրա ունենանք 34 ստորագրությունները։ Մենք մեր տեսակետը բացատրեցինք մեր գործընկերներին, շատ նորմալ խոսել, հասկացել ենք։ Ես այս պահին որևէ խնդիր չեմ տեսնում. իրենց դիրքորոշումը մեզ համար է շատ հստակ, մեր տեսակետը իրենց համար է շատ հստակ»։ 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում