Երևան

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դադարեցնում է իր պաշտոնավարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թաղապետը որոշման մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ նշելով, որ հրաժարականի պատճառը զուտ անձնական խնդիրներն են: 

«Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը: Սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը, որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, դադարեցնելու միտք կար, և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ 

Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։

Շնորհակալ եմ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին՝ համատեղ թիմային և սրտացավ աշխատանքի համար, համայնքային բոլոր գերատեսչություններին՝ արդյունավետ համագործակցության համար, շենգավիթցիներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու և թույլ տալու իմ համեստ ներդրումն ունենալ համայնքի զարգացման նվիրական գործում»,- գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում