Տնտեսություն

ՊԵԿ նախագահը ներկայացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում չհայտնվելու պատճառը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը ներկայացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում չհայտնվելու պատճառը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանեց, թե ինչու այս տարվա առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանը թեմային անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:  

Պատգամավորը նկատեց, որ սա բացառիկ դեպք է, որ կոմբինատը ընդգրկված չէ 1000 խոշոր հարկատուների ցանկում: 

«2024–ի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունեցել է իրացումների նվազում՝ 2023–ի համեմատ: Այդ պատճառով 2025–ի վճարման ենթակա ռոյալթին նվազել է: Բացի այդ, քանի որ 2024–ին վճարվել էր ավելի մեծ կանխավճար, դրա մի մասն առաջին եռամսյակում վերադարձվել է: Եթե չեմ սխալվում մոտ 21–22 մլրդ դրամի մասին է խոսքը, սա մեկանգամյա գործարքի արդյունքում կատարված վերադարձ է: Այդ 21–22 մլրդի պատճառով կոմբինատը միանգամից դուրս է եկել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից»,–ասաց ՊԵԿ նախագահը:

Հակոբյանը հավելեց՝ սակայն դա դեռ չի նշանակում, թե հաջորդ եռամսյակում կոմբինատը չի հայտնվելու 1000 խոշոր հարկատուների ցանկում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում