Աշխարհ

Ճապոնիայի ամերիկյան ռազմակայանում պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի ամերիկյան ռազմակայանում պայթյուն է տեղի ունեցել

Ճապոնիայում գտնվող ամերիկյան «Կադենա» ռազմաօդային բազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 4 անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Հստակեցվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Օկինավայի պրեֆեկտուրայում, ԱՄՆ-ի ռազմաօդային բազայի տարածքում գտնվող օբյեկտում, որը կառավարվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից։ 

Ըստ պրեֆեկտուրայի իշխանությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այն օբյեկտում, որտեղ ժամանակավորապես պահվում են հայտնաբերված չպայթած արկերը։

Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում