Հայաստան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՑԹԻ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

cover journal  to print

«Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր այս ուղու ստեղծման և կայացման մեջ ներդրում են ունեցել»,- ասված է գրառման մեջ: 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում