ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահաի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր շնորհակալությունը և պատրաստակամությունն է հայտնել Հիմնադրամի աշխատակազմին հնարավորինս աջակցել Հիմնադրամի գործունեությանը՝ բնականոն աշխատանքը և ընթացիկ բոլոր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում