Ռուսաստան

Վալենտինա Մատվիենկոն այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի

1 րոպեի ընթերցում

Վալենտինա Մատվիենկոն այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի

Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն, Վալենտինա Մատվիենկոն ծաղկեպսակ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ 

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունիսի 5-ին։ 

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կբացեն Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: 

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հունիսի 6-ին կմասնակցեն նաև ռուս–հայկական միջտարածաշրջանային 10–րդ ֆորումին:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում