Տնտեսություն

Փոխվարչապետ Գրիգորյանը ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կարևորել է տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Գրիգորյանը ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կարևորել է տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերը

Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Ըստ աղբյուրի՝ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում