Վահե Գևորգյանը նշանակվել է Թաիլանդում Հայաստանի դեսպան
1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 5-ի հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, համատեղության կարգով, նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։