Հայաստանը 2024 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ում իր անդամավճարը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը 2024 թվականին չի վճարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամավճարը, ինչը պայմանավորված է կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցության սառեցմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

«Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում բյուջեի ծախսը կազմել է 1 միլիարդ 613 միլիոն դրամ։ Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների։ 2024 թվականին մենք փոխանցում ենք կատարել 101-ին։ Նշեմ, որ պայմանավորված ՀԱՊԿ-ի աշխատանքներին մեր մասնակցության սառեցմամբ՝ 2024 թվականին չի վճարել անդամավճարն այս կազմակերպությունում»,-ասաց Միրզոյանը։ 

Վերջինիս դիտարկմամբ՝ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման համար ծախսվել է 274 միլիոն դրամ։

Նախարար Միրզոյանի խոսքով՝ արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակման և իրականացման համար ծախսվել է 2,941 միլիարդ դրամ ։ 

«2024 թվականին առաջին անգամ ունեցանք «Երևանյան երկխոսություն» համաժողովը։ Այդ տարի դրա համար նախատեսված էր 447 միլիոն դրամ։ Կարծում եմ, որ ակնհայտ է այս միջոցառման կարևորությունը և առաքելությունը։ Սա մեր ջանքերի դրսևորումն է նաև այն ուղղությամբ, որ Հայաստանը իր տեղը ունենա միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում։ Այս տարի ունեցանք «Երևանյան երկխոսության» երկրորդ համաժողովը, որին մասնակցել են 45-ից ավելի պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական, ակադեմիական շրջանակների, տեխնոլոգիական ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջոցառումն ունեցել է՝ շուրջ 600 մասնակից»,-նշեց Միրզոյանը։ 

Նախարարի խոսքով՝ շուրջ 88 միլիոն դրամ հատկացվել է 2 կարևոր միջոցառումների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 70-րդ տարեդարձին նվիրված միջազգային հանդիպման և Հնագույն քաղաքակրթությունների 8-րդ նախարարական հանդիպման համար։ 

Հայերեն Русский

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո է հատկացնում ռուսական սառեցված ակտիվների հաշվին

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել