Աշխարհ

Հարավային Կորեայի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նոր նախագահը ստանձնել է պաշտոնը

Հարավային Կորեայի նախագահ ընտրված լիբերալ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չե Մյոնը պաշտոնապես սկսել է իր 5-ամյա կառավարումը Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից նրա հաղթանակի հաստատումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։ 

Լի Չե Մյոնը գործող նախագահ Լի Չու Հոյից ընդունել է ինչպես նախագահի պարտականությունները, այնպես էլ երկրի գլխավոր հրամանատարի։ 

Նա ընտրություններում հաղթանակ էր տարել՝ ստանալով ձայների 49,42%-ը՝ առաջ անցնելով իր պահպանողական մրցակից Կիմ Մուն Սուից, որը հավաքել էր քվեների 41,15%-ը։ 

Պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում Հարավային Կորեայի նոր նախագահը խոստացել է վերսկսել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները և ամրապնդել եռակողմ գործընկերությունն ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ։ 

Հարավային Կորայում արտահերթ ընտրություններ են անցկացվել, քանի որ Սահմանադրական դատարանը ապրիլի 4-ին պաշտոնանկ էր արել նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ապստամբության մեղադրանքով։ Յուն Սոկ Յոլը 2024 թ. դեկտեմբերի 3-ի երեկոյան ռազմական դրություն էր հայտարարել՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։  Ռազմական դրության հայտարարումից հետո բախումներ էին տեղի ունեցել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում