Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է համատեղ օդային պարեկությունը՝ պարեկային ինքնաթիռի կործանումից հետո

1 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության զինված ուժերը պարեկային ինքնաթիռի աղետի ենթարկվելուց հետո ԱՄՆ-ի հետ քննարկում են ամերիկացի զինվորականների օգնությունը օդային պարեկություն անցկացնելու գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«ԱՄՆ զինված ուժերի հետ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության պարեկային ինքնաթիռներից աջակցություն ստանալու նպատակով», - հայտարարել են զինվորականները։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հարավային Կորեայում P-3 ինքնաթիռի աղետից հետո չեղարկվել են այս մոդելի տասնյակ պարեկային ինքնաթիռների թռիչքները։ Երկրի զինված ուժերն ուժեղացնում են հսկողությունը՝ օգտագործելով այնպիսի այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են ռազմածովային ուժերի նավերը և ուղղաթիռները։

Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի P-3 պարեկային ինքնաթիռը մայիսի 29-ին աղետի է ենթարկվել Կյոնսան Պուկտո նահանգի Փոհանգ քաղաքի մերձակայքում։ Ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ լեռանն էր հարվածել։ Ինքնաթիռում գտնվող չորս հոգին զոհվել են։

Աշխարհ

Հարավային Կորեայում պարեկային ինքնաթիռ է կործանվել

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան