Կառավարությունը 2018 թվականից ի վեր շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացրել եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման համար

1 րոպեի ընթերցում

2018-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից շուրջ 1 մլրդ 688 մլն դրամ է ուղղվել եկեղեցիների վերականգնմանն ու ամրակայմանը. միայն 2025 թվականին նախատեսվում է հատկացնել ավելի քան 814 մլն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանությանն ուղղված պետական ծրագրերի շրջանակում վերջին ութ տարիներին պետական բյուջեից շուրջ 3 մլրդ 143 մլն դրամ է տրամադրվել հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման նպատակով։ Այդ գումարից շուրջ 1 մլրդ 688 մլն դրամը ուղղվել է եկեղեցիների և եկեղեցական համալիրների վրա՝ ներառյալ 2025 թվականի արդեն պլանավորված միջոցները:

Ըստ ԿԳՄՍ նախարարության, եթե 2018 թվականին վերականգնման ու պահպանության աշխատանքների համար հատկացվել էր ընդամենը 127,2 մլն դրամ, ապա 2025 թվականին այդ գումարը կկազմի արդեն 1 մլրդ 770 մլն դրամ, այսինքն՝ ցուցանիշը 14 անգամ ավելացել է։ 

Բացի պետական միջոցներից՝ վերականգնում է իրականացվում նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Վերջին երեք տարիներին վերականգնվել կամ վերականգնվում է 19 կրոնական բնույթի հուշարձան, որոնցից 9-ը պատկանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, իսկ 10-ը՝ պետությանը։ 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին