Հանրապետական կուսակցությունը ցանկանում է շարժվել ոչ թե փողոցային պայքարի, այլ իմպիչմենտի գործընթացով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանությանը հեռացնելու համար ամենահավանական գործիքն այս պահին համարում է իմպիչմենտի գործընթացը, այլ ոչ թե փողոցային պայքարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: 

Մամիջանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է, ուստի հիմա նրան հեռացնելու լավագույն ժամանակն է: 

Նրա խոսքով՝ իմպիչմենտի գործընթացը միակն է, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ մասնակցություն չունի և գործընթացի վրա էլ ազդեցություն չունի։ 

«Այդ և մի հազար այլ պատճառներով վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը համարում ենք ամենաիրատեսականն ու ամենահավանականն այս պահին»,-ասաց նա:

Մամիջանյանը նշեց, որ «Հանրապետական» կուսակցությունը իմպիչմենտի գործընթացի շրջանակներում այս պահին չի առաջադրում թեկնածու, որ առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնեն քաղաքական ամբիցիաներով:

«Մենք մինչ օրս նախորդ բոլոր շարժումների ընթացքում միշտ շարժվել ենք փողոցային պայքարի, փողոցային կոնսոլիդացիայի ճանապարհով, որպես վերջնարդյունք՝ անվստահություն հայտնելու գործընթաց տրամաբանությամբ: Նախաձեռնողների կողմից կա առաջարկ՝ հակառակ ճանապարհով գնալ, որպեսզի իմպիչմենտի գործընթացը լինի տրիգեր՝ փողոցային լայն կոնսոլիդացիայի համար»,-ասաց Մամիջանյանը:  

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով ԱԺ պատգամավորներին նամակներ էին գրել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց սկսելու պատրաստակամություն էր հայտնել՝ շեշտելով, որ վարչապետի թեկնածու իրենք չեն առաջադրի և պատրաստ են քննարկումներ սկսել թեկնածուի շուրջ։ Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Հայաստան»-ը, կասկածի տակ էր դրել այս գործընթացը՝ շեշտելով, որ կասկածում են՝ արդյոք դրա նպատակը իշխանությանը հեռացնելն է, թե՞ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը։ 

Իմպիչմենտի  մեկ այլ նախաձեռնության մասին հայտարարեցին ԱԺ անկապ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Այս նախաձեռնությանը, սակայն. ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ չմիացան։

Հայերեն Español

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը