ՀՀ ԱՍՀ նախարարը հանդիպում է ունեցել Սերբիայի պետնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են գենդերային հավասարության ապահովմանը միտված քաղաքականություններին, կանանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև սոցիալական արդարության և ներառականության խթանմանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են կանանց հզորացմանը, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը և այդ ուղղությամբ միջազգային փորձի փոխանակման կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ Հայաստանում նախորդ տարվա ընթացքում ընդունված ոլորտային երկու կարևորագույն փաստաթղթերի՝ ՀՀ ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունների, դրանց սահմանած նպատակների և առաջնահերությունների մասին։ Նախարարը խոսել է նաև կանանց զորեղացման, վերջիններիս ինքնազբաղվածության ապահովման անհրաժեշտության մասին՝ մանրամասնելով այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերը և միջոցառումները։ 

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող․ նախարար Մացուրան ներկայացրել է Սերբիայի կառավարության կողմից կիրառվող պլատֆորմները և գործիքները։

Երկու նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ Հայաստանի և Սերբիայի միջև փորձի փոխանակման ձևաչափերի, հատկապես կանանց տնտեսական ներուժի բարձրացման ուղղութ

Հայերեն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում