Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքա­կանության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբե­րություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և հա­մատեղ շարունա­կական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբե­րությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Բարձր ենք գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տա­րա­­ծաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարա­բե­րու­թյունների կարգավորման գործընթացի։

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ձեր երկրին բարօրություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում