Տարբեր երկրների ավելի քան 150 պատվիրակություն, այդ թվում՝ ՀՀ նախագահի գլխավորած, մասնակցել են նորընտիր Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագին

2 րոպեի ընթերցում

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մայիսի 18-ին տեղի  ունեցած հատուկ ու խորհրդանշական արարողությամբ պաշտոնապես մեկնարկել է նորընտիր Լևոն 14-րդ պապի առաքելությունը, որին  մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ ու պետություններ ներկայացնող ավելի քան 150 պատվիրակություն, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունից՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը՝ մանրամասնելով, որ պատվիրակությունների շարքում էին նաև Իտալիայի, Պերուի, Լիբանանի Լեհաստանի և այլ երկրների նախագահներ, ինչպես նաև թագավորական ու իշխանական ընտանիքի անդամներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդ որում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

Աղբյուրի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան ու Արևելյան թեմերի առաջնորդները։

Սուրբ պատարագից մեկ ժամ առաջ Լևոն 14-րդ պապը քահանայապետական հատուկ ավտոմեքենայով շրջան է  կատարել Սուրբ Պետրոս հրապարակում՝ ողջունելով այնտեղ համախմբված տասնյակ հազարավոր հավատացյալների, որոնք, ըստ որոշ տվյալների, մոտ 150 հազարի էին հասնում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն