Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգը Survivor երգով հաղթահարեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչն՝ անցնելով եզրափակիչ փուլ։ Մրցույթը տեղի ունեցավ մայիսի 15-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանից բացի եզրափակիչ փուլ անցան նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան, Հունաստանը:

Երկրորդ կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Ավստրալիան, Մոնտենեգրոն, Իռլանդիան, Վրաստանը, Չեխիան, Սերբիան:

Ելույթ ունեցան նաև «Մեծ հնգյակ»-ի անդամներ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի, արդեն եզրափակիչում են: 

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։

Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալել է մի քանի անգամ։ Առաջին անգամ՝ 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

Հայերեն العربية Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում