Ավելի ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել. Կոնջորյանը՝ իմպիչմենտի նախաձեռնության մասին

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ «Արթուն ենք» շարժման նախաձեռնությունը համարում է ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու և միմյանց ինչ-որ քաղաքական պրոցեսներ պարտադրելու գործընթաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: 

Նա նախ բացառեց, որ իշխող խմբակցությունից մարդիկ կլինեն, որ կարող են միանալ այդ նախաձեռնությանը: 

«Սա բացարձակապես դատարկամիտ օրակարգ է: Նույնիսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հիմք գոյություն չունի: Ես ավելի շատ կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու և միմյանց ինչ–որ քաղաքական պրոցեսներ պարտադրելու և դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսվել: Եվ իրենք իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն, թե ով է ավելի առաջ, ով է ավելի հետ»,–ասաց Կոնջորյանը:

Նա կարծում է՝ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր: 

Խմբակցության ղեկավարը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարիչ է:

«Ես կարծում եմ և համոզված եմ, որ բոլոր երկրներում բոլոր կառավարիչները, բոլոր կառավարություններն ունենում են և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ: Եվ մենք մշտապես ինքնահայեցմամբ ենք զբաղվում»,–ասաց Կոնջորյանը: 

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով 107 պատգամավորի անունով նամակներ են փոխանցել: 

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից հայտնել էին՝ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամների գործելաոճը կասկածներ է առաջացնում «Հայաստան» խմբակցության անդամների մոտ, թե արդյոք նախաձեռնությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։  Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն արձագանքել է «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամ Էդգար Ղազարյանի նամակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենք վարչապետի թեկնածու չունեն, սակայն պատրաստ են առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:  

Հայերեն Español

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը