«Պատիվ ունեմ»-ը չունի վարչապետի թեկնածու. խմբակցությունը պատասխանել է «Արթուն ենք» շարժման նամակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն արձագանքել է «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամ Էդգար Ղազարյանի նամակին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկությունը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Խմբակցության պատասխանում «գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար» հայտարարում են, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու։ «Մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,-նշել են խմբակցությունից։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը 107 պատգամավորի անունով նամակներ էին փոխանցել Ազգային ժողով՝ կոչ անելով նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Ավելի վաղ «Արթուն ենք» շարժման անդամների նախաձեռնությանն անդրադարձել էր ԱԺ ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ շեշտելով, որ քաղաքացիական շարժման անդամների գործելաոճը կասկածներ է առաջացնում «Հայաստան» խմբակցության անդամների մոտ, թե արդյոք նախաձեռնությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։ Խմբակցությունը նկատել էր, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը: 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում