Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի Մարսելը, որտեղ Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցները ջերմ ընդունելություն են գտել և տասնամյակների ընթացքում դարձել են օրինակելի մարսելցիներ և իրենց ներդրումն են բերել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև, որ նախաձեռնել եք շարունակել ու խորացնել համագործակցությունը Երևանի հետ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Բենուա Պայանը նշել է. «Մեր այցը շատ նշանակալի և կարևոր է մեզ համար, որովհետև մենք ներկայացնում ենք Մարսելը, որտեղ հայերը կարևոր դեր են ունեցել, ունեն և վստահաբար, շարունակելու են այդ դերն ունենալ, և Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում»:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ օրակարգային հարցեր: Դրականորեն շեշտվել է Մարսելի և Երևանի միջև համագործակցության հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդման ուղիները։ Կողմերը անդրադարձել են երկու երկրների միջև առկա բազմաշերտ փոխգործակցությանը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացմանն ու առկա համատեղ ծրագրերին, այս համատեքստում շեշտվել է ֆրանսիական լավագույն փորձի փոխառության և կիրառման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի արդյունավետ համագործակցության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրումը։

Հանդիպմանը երկուստեք շեշտվել է կայուն և հարատև խաղաղության հաստատման կարևորությունը տարածաշրջանում։ Մարսելի քաղաքապետը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների խստիվ պահպանման շրջանակներում։

Հայերեն English Français Русский Türkçe

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը