Տնտեսություն

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային կետով»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ պարտքի ներգրավումն ու ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով, միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ: 

Նախարարն ընդգծեց նաև, որ ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինն աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի: Հովհաննիսյանը սա բավականին լավ ցուցանիշ համարեց:

«Մեր նման երկրներում ներքին պարտքը կազմում է 20-30 տոկոս: Մեզ մոտ ևս նույն մակարդակն էր, վերջին տարիներին կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, ինչը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»,-ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում