Պարտավոր ենք ստեղծել արժանապատիվ աշխատանքի պայմաններ յուրաքանչյուր քաղաքացու համար. ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասվում է․

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ:

Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը:
Մեր ժողովուրդը դարեր շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործական մոտեցմամբ և նվիրվածությամբ: Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները և ստեղծել նոր արժեքներ՝ շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի: Այսօր էլ, մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են՝ իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում:
Մայիսի 1-ը հարմար առիթ է նաև գնահատելու մեր ձեռքբերումները և ուրվագծելու ապագա զարգացման ուղիները: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրացնել իր ներուժը, ստանալ արդար վարձատրություն և աշխատել արժանապատիվ պայմաններում:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշխատավորներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր երկրի զարգացմանը: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր դժվարին պայմաններում շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսմեկյան տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ»։

Հայերեն Español Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն