1 րոպեի ընթերցում
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել կասեցնելու դատավոր Գաբրիելյանի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Խորհուրդը նաև բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Ներկայումս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ քրեական հոդվածով է Գաբրիելյանը ենթարկվում հետապնդման։