Սեուլում հայտնել են, որ հյուսիսկորեացի շուրջ 600 զինվոր է զոհվել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմում

2 րոպեի ընթերցում

Հյուսիսկորեացի շուրջ 600 զինվոր է զոհվել ու ևս հազարավորները՝ վիրավորվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելիս։ Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին այսպիսի տվյալներ են ներկայացրել հետախուզության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը:

«Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել շուրջ 15 000 զինվոր, և նրանց կորուստները գնահատվում են մոտավորապես 4700 մարդ, այդ թվում՝ շուրջ 600 զոհված», - ըստ պատգամավորների՝ օրենսդիրներին ասել են հետախուզության ներկայացուցիչները։

Զորքերի տեղակայման դիմաց, ըստ հարավկորեացի օրենսդիրների, Մոսկվան Փհենյանին տվել է տեխնիկական աջակցություն հետախուզական արբանյակների, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային հրթիռների շուրջ։ 

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ հարավկորեացի պատգամավոր Լի Սոն Կվունի խոսքով՝ զոհված զինվորների մարմինները նախքան ԿԺԴՀ ուղարկելը Կուրսկում դիակիզվել են։

Ապրիլի 28-ին Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել էր, որ զինծառայողներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Կորեական պետական լրատվական գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ զորքեր տեղակայելու որոշումը կայացրել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հրապարակավ շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի մարտերին հյուսիսկորեացի զինվորների մասնակցության համար։

Ռուսաստան

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան