Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

5 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ:

«Վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն աչքի են ընկել մեծ ակտիվությամբ և ընդլայնվող բովանդակությամբ: Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության և երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր ապագայի տեսլականի վրա»,–ասաց Խաչատուրյանը:

Նա նշեց, որ նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել և պարտավորեցնում են բազմապատկել ջանքերը՝ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: 

Նախագահը կարևորեց Հայաստանի և Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման գործոն: 

Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստան–Վրաստան հարաբերությունները զարգանում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում:

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպմանն անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերի:

«Անշուշտ, այսօր քննարկում ենք ունեցել նաև տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման հարցերի շուրջ: Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»,–ասաց ՀՀ նախագահը:

Խաչատուրյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման: Հայաստանն ակնկալում է, որ կարող է համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ:

«Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը: Ողջունում ենք համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը՝ համագործակցության եզրեր գտնելու, ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,–ասաց նախագահը:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային կարևորության մի շարք հարցերի՝ աշխարհաքաղաքական զարգացումների և տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ:

Խաչատուրյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները: 

Վրացական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին։  «Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության հնարավորությունները, կբացահայտվեն հնարավոր համագործակցության ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները համատեղ մոտեցումներ մշակեն մի շարք հարցերի շուրջ»,- հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր  Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան:  Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։ 

 

 

 

 

 

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն