Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար

3 րոպեի ընթերցում

Պակիստանն ունի իր տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Նա կարող է պաշտպանվել նաև Հնդկաստանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Մենք գոհ ենք նրանով, ինչ ունենք մեր հայրենիքը, մեր հողը պաշտպանելու համար, եթե որևէ կողմից, հատկապես Հնդկաստանից, ներխուժում կամ հարձակում լինի, քանի որ մեր հարևանությամբ այլ թշնամիներ չունենք։ Այսպիսով, եթե հարձակում լինի, մենք նրանց տուն կուղարկենք լիովին բավարարված», - նշել է Ասիֆը։

Պակիստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի են լարվել ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիր նահանգում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:  

Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զորքերն արձագանքել են Պակիստանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր դիրքերից առանց հիմնավորման կատարած կրակոցներին, որոնք սկսվել են նախօրեի կեսգիշերին՝ Քաշմիրի հնդկական և պակիստանյան շրջանները բաժանող 740 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։  

Քաշմիրի ոստիկանությունը պարզել է ապրիլի 22-ի հարձակումն իրականացրած երեք կասկածյալների, այդ թվում՝ Պակիստանի երկու քաղաքացիների ինքնությունը։ Պակիստանը հերքել է իր մասնակցությունն այդ գրոհին, իսկ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն իրականացնել։ 

Ահաբեկչությունից հետո Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձաբար ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Պակիստանը փակել է իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար, իսկ Հնդկաստանը կասեցրել է Ինդոս գետի և նրա վտակների ջրերի համատեղ օգտագործման վերաբերյալ 1960 թվականին կնքված պայմանագրի գործողությունը: 

Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանին հավակնություններով պայմանավորված հակամարտությունում 10-ամյա հրադադար սահմանելու համաձայնագիր են կնքել, սակայն նրանց զորքերը պարբերաբար կրակոցներ են փոխանակում: Հնդկաստանի և Պակիստանի միջև արդեն երկու պատերազմ է տեղի ունեցել Քաշմիրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: 

 

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը