Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանության կանխարգելման գործում էական դեր ունի հզոր, կայուն ու զարգացած երկրի կառուցումը. Ավստրիայում ՀՀ դեսպան

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության կանխարգելման գործում էական դեր ունի հզոր, կայուն ու զարգացած երկրի կառուցումը. Ավստրիայում ՀՀ դեսպան

Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը և դիվանագիտական անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է զոհերի ոգեկոչման կարգ:

Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, մասնավորապես նշելով, որ Հայաստանն իր մեծ նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Միևնույն ժամանակ, ցեղասպանության կանխարգելման գործում էական դեր ունի հզոր, կայուն ու զարգացած երկրի կառուցումը։

«Վստահ եմ, որ սա պետք է լինի հայ ժողովրդի գերագույն նպատակը՝ կառուցել այնպիսի երկիր, որտեղ հայ մարդը կապրի ու կարարի խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ կյանքով, որը զերծ կլինի արտաքին սպառնալիքից և մարդկության դեմ հանցագործությունների վտանգից։ Վստահ եմ նաև, որ սա յուրօրինակ հարգանքի տուրք կլինի մեր նահատակներին»,- ընդգծել է դեսպանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և հայ համայնքի ներկայացուցիչները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում