Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

2 րոպեի ընթերցում

Conservative Leader Pierre Poilievre speaks with reporters during a news conference, Thursday, Jan. 9, 2025 in Ottawa. THE CANADIAN PRESS/Adrian Wyld

Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար Պիեր Պոլիևղը աշխարհի համար ամոթալի է համարել ավելի քան 1 դար անց Հայոց ցեղասպանությունից դասեր չքաղելը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պիեր Պոլիևղը Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել: 

«Այսօր մենք կանգ ենք առնում՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցը: Խոր վշտով հիշում ենք 1.5 մլն անմեղ հայերին, որոնց 1915 թվականին Օսմանյան իշխանությունները համակարգված կերպով դուրս են արել իրենց տներից և սպանել: Չնայած աշխարհն այն ժամանակ ուշադրություն չդարձրեց նախազգուշացումներին, սակայն մենք այժմ գիտենք, որ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի էթնիկ զտումների և բնաջնջման համար միտումնավոր արշավ էր սկսել: Սակայն ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից։ Այսօր հայ ժողովուրդը շարունակում է տառապել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 100 հազար հայ՝ այդ թվում կանայք, երեխաներ և ծերեր, թիրախավորվել և տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից»,–ընդգծել է Պիեր Պոլիևղը:

Նա հավելել է՝ հայերն իրավունք ունեն ապրելու ապահով պայմաններում՝ իրենց նախնիների հայրենիքում։ Նա հայ ժողովրդի համար վաղուց ուշացած արդարության կոչ է արել: 

«Բոլոր ազատատենչ ազգերը պարտավոր են կանգնել նրանց կողքին և երաշխավորել, որ այս հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն»,–ասված է հայտարարությունում:

 

 

 

Հայերեն English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան