Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառը

2 րոպեի ընթերցում

Վատիկան քաղաք-պետության Առողջապահության և հիգիենայի բաժանմունքի տնօրեն բժիշկ Անդրեա Արկանջելին հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պաշտոնական բժշկական զեկույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Vatican News-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառը կաթվածն է եղել, որին հաջորդել է կոման և սրտանոթային համակարգի անդառնալի կոլապսը։

Բժշկական զեկույցի համաձայն՝ Հռոմի պապը նախկինում ունեցել է սուր շնչառական անբավարարություն, որն առաջացել է երկկողմանի թոքաբորբի, բազմաթիվ բրոնխէկտազների, արյան բարձր ճնշման և II տիպի շաքարախտի հետևանքով:

88-ամյա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո), որն ավելի քան 12 տարի ղեկավարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մահացել է ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին, Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: 

Վատիկանը դեռևս չի հայտնել հուղարկավորության ամսաթիվը կամ պաշտոնական պլանները, սակայն քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա նրա մահից չորսից վեց օր հետո: Հրաժեշտի պաշտոնական արարողությունը ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։ 

Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում, և անանուն բարերարը կհոգա նրա հուղարկավորության ծախսերը։ Սանտա Մարիա Մաջիորեում թաղված են Հռոմի 7 նախկին քահանայապետներ, բայց Ֆրանցիսկոս պապը կլինի առաջինը շուրջ հարյուր տարվա ընթացքում, որ ընտրել է Վատիկանից դուրս գտնվող հուղարկավորման այս վայրը։ 

Ապրիլի 20-ին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաները նշում էին Քրիստոսի Հարության տոնը, քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է ժողովրդին, ինչը հանդիսացել է նրա վերջին հրապարակային ելույթը մահից առաջ։ 

Հայերեն English Русский Türkçe

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը