ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

3 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ ունեցած ոլորտային համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՀԿ-ների ներդրումը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին աջակցելու գործում։ Նա խոսել է գործընկեր կազմակերպությունների հետ ունեցած արդյունավետ փորձառության մասին և այդ համատեքստում շեշտել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերի դերը։ Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է նաև պետության պատվիրակմամբ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների շրջանակը՝ նշելով, որ այդ նպատակով նախարարությունը շուրջ 1,3 մլրդ դրամ է հատկացնում։  

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկայի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը, որի շրջանակում երկուստեք դիտարկվել է ոլորտային ընդհանուր հետաքրքրությունների շուրջ լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը։

Շիմոն Պանեկը ներկայացրել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու նախատեսվող աշխատանքները։ Նա նաև ներկայացրել է Չեխիայի փորձը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության, սոցիալական բնակարանաշինության, խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ։ 

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում պետության ու հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացված աշխատանքներին։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ չնայած ճգնաժամային իրավիճակներին՝ պետությունը հաստատուն է բազմոլորտ բարեփոխումներ իրականացնելու օրակարգի իրականացման գործում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական արդարության ապահովման, ինչպես նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։ 

Հայերեն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հեռախոսազրույցը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1252-ի

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ օրենսդրական նախաձեռնություն

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը ներառում է ուրանը մինչև 20% հարստացնելու պլան. WSJ

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6 տոկոսով

Ձորագյուղի Սանգար ամրոցը և շրջակայնքի հին բնակատեղիները

Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ