ՏԻՄ-երի հետ աշխատանքի կանոնները պետք է պահվեն․ վարչապետը՝ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետի ընտրության մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիի համայնքապետի ընտրություններին, որոնց արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մասնակցել Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստին և ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում համագործակցությունը նոր ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու հետ, վարչապետը պատասխանեց, որ ընտրությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ մեկնաբանություն այս պահին չունի։ 

«Բացի այն, ինչ արդեն հայտարարել ենք, լրացուցիչ մեկնաբանություն չեմ կարող անել։ Աշխատանքը աշխատանք է։ Կառավարությունն իր աշխատանքն է անում իր օրակարգով և ռազմավարություններով։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի կանոններ կան, և այդ կանոնները պետք է պահվեն»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստում Գյումրի համայնքի ղեկավար ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկել էին ընտրությանը մասնակցած ավագանու բոլոր 18 անդամները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ամենաշատ մանդատներն է ստացել ընտրությունների արդյունքներով (14), ավագանու առաջին նիստը բոյկոտեց։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարծում է, որ Գյումրիում կառավարման ճգնաժամն անխուսափելի է, ուստի անհրաժեշտ է նոր, արտահերթ ընտրություններ անցկացնել։ 

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին