Քաղաքականություն

Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում շարունակվում են ապրիլի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանը շարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: 

Օրակարգում է նաև Կրիպտոակտիվների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ-ն կքննարկի նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում