Տնտեսություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։

«Նախաձեռնության հիմքում ընկած է  համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։  

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.

  • մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ, 
  • երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ,
  • երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ,
  • չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ։

Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։

Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ գրել info@mystep.foundation էլ․ հասցեին։ Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է՝ մայիսի 22, 2025թ․։

Այն նորաստեղծ ընտանիքները, ովքեր կցանկանան դառնալ ծրագրի այս փուլի շահառու, մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացին և չափանիշների մասին հայտարարություններին կարող են ծանոթանալ հիմնադրամի առաջիկա հրապարակումներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայերեն

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Մասկատում սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը