Հայտնի են աշխարհում զենքի ներմուծման առաջատարները

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը դարձել է ռազմական արտադրանքի ներմուծման առաջատարը։ Նրան հաջորդում են Ռումինիան, Հնդկաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած վարկանիշային աղյուսակի տվյալները։

Աղյուսակում տեղ է գտել 20 երկիր, որոնք 2024 թվականին ամենամեծ ծավալով ռազմական նշանակության ապրանքների գնման պայմանագրեր են կնքել։ 

2024 թվականին Լեհաստանը զենքի գնման համար ծախսել է 15,625 միլիարդ դոլար (համաշխարհային շուկայի 12,80%-ը): Ըստ կենտրոնի փորձագետների՝ ընդհանուր առմամբ, վերջին 4-ամյա ժամանակամիջոցում՝ 2021-2024 թթ., Լեհաստանը կնքել է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման 68,261 միլիարդ դոլարի պայմանագրեր (համաշխարհային շուկայի 13,38%-ը) և դուրս է եկել աշխարհում առաջին տեղը՝ բավական առաջ անցնելով զենքի մյուս խոշոր գնորդներից։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինիան 2024 թվականին գնել է 10,251 մլրդ դոլարի զենք (8,40%), Հնդկաստանը՝ 9,410 մլրդ դոլարի (7,71%),  Իսրայելը՝ 8,2 մլրդ դոլարի (6,72%), իսկ Նիդեռլանդները՝ 7,922 մլրդ դոլարի (6,49%):

Զենքի գնման ծավալով վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան, որը ձեռք է բերել 7 մլրդ դոլարի զենք։

Առաջին տասնյակը եզրափակում են համապատասխանաբար Իրաքը, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան և Ինդոնեզիան։

Ադրբեջանը գրավում է վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ Բաքուն 2024 թվականին ձեռք է բերել 2,220 մլրդ դոլարի զենք։ ԱՄՆ-ն գնել է 2,073 մլրդ դոլարի զենք և հայտնվել 17-րդ հորիզոնականում։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին