Միացյալ Նահանգներ

ԵՄ-ի արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Ուկրաինայի, Սիրիայի, Աֆրիկայի ​​և Արևմտյան Բալկանների հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Ուկրաինայի, Սիրիայի, Աֆրիկայի ​​և Արևմտյան Բալկանների հարցերը

ԵՄ-ի արտաքին գործերի խորհուրդն ապրիլի 14-ին աշխատանքը կսկսի Լյուքսեմբուրգում՝ քննարկելու Ուկրաինայի վերջին իրադարձությունները, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Եվրամիության հարաբերություններն Աֆրիկայի և Արևմտյան Բալկանների երկրների հետ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

Մինչև Ուկրաինայի հարցի քննարկումը՝ տեսակապով հանդես կգա Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։ Այնուհետեւ խորհուրդը կարծիքներ կփոխանակի ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների շուրջ: Ակնկալվում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն Եվրամիության կողմից ռազմական աջակցության ավելացումը՝ ներառյալ եվրոպական  դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի՝՝ Կիևին զինամթերք մատակարարելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները:

Աշխատանքային ճաշի ժամանակ ԱԳ նախարարները Արևմտյան Բալկանների գործընկերների հետ մտքեր կփոխանակեն ԵՄ հարաբերությունների շուրջ՝  հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներին։ 

Ընթացիկ իրադարձությունների մասով եվրոպական դիվանագիտության ղեկավարը Հայաստանին և Ադրբեջանին կանդրադառնա վերջին իրադարձությունների լույսով, ներառյալ մարտի 13-ի հայտարարությունը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։

ԵՄ-ի խորհրդի նիստից հետո տեղի կունենա պատմության մեջ առաջին բարձր մակարդակի երկխոսությունը Եվրամիության և Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) միջև, որի համանախագահները կլինեն ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կալասը և ՊԱՎ-ի վարչապետ ու արտաքին գործերի նախարար Մուհամեդ Մուստաֆան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում