ԱՄՆ-ի դեմ Ճապոնիայի պատասխան մաքսատուրքերը չեն բխի Տոկիոյի շահերից. Շիգերու Իշիբա

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանման պատճառով ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ պատասխան տուրքերի սահմանումը չի բխի ճապոնացի ժողովրդի շահերից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան՝ Խորհրդարանում ելույթի ժամանակ: 

«Ես կտրականապես չեմ ասում, թե մենք պատասխան մաքսատուրքեր չենք սահմանի, բայց մենք մտածում ենք՝ ինչը ձեռնտու կլինի առաջիկա բանակցություններում», - ասել է նա՝ նշելով, որ էներգիայի և պարենային ապրանքների գների արագ աճի համատեքստում պատասխան մաքսատուրքեր սահմանելը չի ​​բխի Ճապոնիայի և նրա ժողովրդի շահերից։

Ներկայում Ճապոնիան պատրաստվում է մաքսատուրքերի շուրջ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների, որոնք ըստ NHK հեռուոտաալիքի՝ տեղի կունենան ապրիլի 17-ին Վաշինգտոնում։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ճապոնիայից ապրանքների համար հաստատվել են լրացուցիչ 24% մաքսատուրքեր։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմն ապրիլի 3-ից լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել բոլոր ներմուծվող ավտոմոբիլների համար՝ 25%-ի չափով:

Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին, նա հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Այդ երկրների համար կգործեն ներմուծման մաքսատուրքեր10%-ի չափով:

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան