Տաջիկստանում երկրաշարժերի հետևանքով երեխա է զոհվել, ավերվել է 94 տուն

2 րոպեի ընթերցում

Տաջիկստանում ապրիլի 14-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է տաջիկական Avesta լրատվական գործակալությունը։

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաշտ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։ 

Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Տաջիկստանի տարբեր շրջաններում երեք երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով երեք տարեկան երեխա է զոհվել։ Բացի այդ, ավերվել են 94 բնակելի շենքեր, հասարակական շինություններ և Գյուլհանի գյուղի դպրոցի օժանդակ մասնաշենքը։ 

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականի հիման վրա ստեղծվել է հանրապետական ​​հանձնաժողով՝ երկրի փոխվարչապետի գլխավորությամբ։ Հանձնաժողովը տեղում ուսումնասիրում է իրավիճակը, գնահատում վնասները և համակարգում աշխատանքները երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ։

Տաջիկստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանությունը ցավակցություն է հայտնել երկրի կառավարությանն ու ժողովրդին՝ վերջին երկու օրերին հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ։

Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ ապրիլի 13-ին, ժամը 09:24-ին երկրաշարժ է գրանցվել Տաջիկստանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 160 կիլոմետր հյուսիս-արևելք, Ռաշտի շրջանից 21 կմ դեպի արևելք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, Ռաշտի շրջանում՝ 4-5 բալ, Դուշանբե քաղաքում՝ 3 բալ։

Ապրիլի 13-ին առաջին ցնցումներից հետո հանրապետությունում գրանցվել է ևս երեք ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվել է Ռաշտի շրջանում։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան