Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը թողնում է պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը թողնում է պաշտոնը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը, որը նշանակվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից, հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսն ապրիլի 10-ին հաստատել է այդ տեղեկությունը:

«Բրինքն Ուկրաինայի դեսպանատանը դեսպան էր երեք տարի, պատերազմի ժամանակաշրջանում…. Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ պատերազմն ավարտվի. դա մեր առաջնահերթությունն է», - խոսնակի ճեպազրույցն է տարածել Պետքարտուղարությունը։

Բրյուսի խոսքով՝ Կիևում գտնվելու երեք տարվա ընթացքում Բրինքն «ակնառու արդյունքների է հասել»։ 

The Associated Press գործակալությունը նշում է, որ Բրինքի հրաժարականն արդեն սպասելի էր, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ մերձեցման ծրագիրը և ձգտումը՝ հասնելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հնարավորինս շուտ դադարեցման։

Մասնագիտությամբ դիվանագետ Բրիջիթ Բրինքը Կիևում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն ստանձնել է 2022 թ. մայիսին։ Նա Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնություն ցուցաբերելու մեծ ջատագով է։ Reuters-ի աղբյուրները նշել են, որ նա Ուկրաինայում դեսպանի պաշտոնը թողնում է սեփական ցանկությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում